Բավ է պառակտվել
09-12-2013 11:30

Փակ են Սելիմի լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը. ԱԻՆ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարություն կայքը,  դեկտեմբերի 9-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Մարզերի ավտոճանապարհները, մասնավորապես՝ Երևան-Սևան, Եղեգնաձոր-Գորիս, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները, Քյարքիի և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում: