Բավ է պառակտվել
06-03-2015 17:08

2015 թվականը Մարսելում հռչակվել է որպես Հայաստանի տարի

Ֆրանսիայի Մարսել քաղաքի սենատոր, քաղաքապետ «Միացում հանուն ազգային շարժման» (UMP) կուսակցության անդամ Ժան Կլոդ Գոդենը Հայոց Ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցի կապակցությամբ դեռևս նախորդ տարի առաջարկեց 2015 թվականը Մարսելում հռչակել որպես Հայաստանի տարի, և այդ կապակցությամբ կազմակերպված միջոցառումները անցկացնել չորս տարածքային մարմինների (նահանգային վարչությունը, քաղաքապետարանը, շրջանային վարչակազմը և Մարսելին կից քաղաքների խորհուրդը) աջակցությամբ: Այդ նախաձեռնության նպատակն է միավորել Մարսելի քաղաքապետներին և նահանգապետներին անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից, ինչպես նաև ներկայացնել Հայաստանը, հայկական ազգային մշակույթը, պատմությունը և Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրագործած հանցագործությունը: Միջոցառումները նախատեսվում է անցկացնել Մարսելի մերձակայքի շուրջ 30 քաղաքներում: 2015 թվականի ընթացքում նախատեսված է անցկացնել մի շարք միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ: Միջոցառումների կազմակերպման նպատակով ստեղծվել է «Մարսել-Պրովանս-Հայաստան-2015» միությունը: Հայոց Ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցի շրջանակներում այդ միությունը և ՀՀ սփյուռքի նախարարությունը համատեղ ջանքերով Մարսելում մի շարք միջոցառումներ կանցկացնեն: Միության կազմում են տարբեր ոլորտներ ներկայացնող հայտնի հայեր և ֆրանսիացիներ, ինչպես նաևմի շարք կուսակցություններ: