Բավ է պառակտվել
21-05-2015 13:10

GM-ը թողարկելու Opel Mokka մակնիշի մեքենաներ Բելառուսում

Ամերիկյան  General Motors ընկերությունը կհայտարարի մայիսի  20-ին Opel Mokka մակնիշի մեքենաների արտադրության մասին բելռուսական «Յունիսոն» ձեռնարկությունում, հայտնել են ընկերության ՌԴ գրասենյակում: Մեքենաները Ռուսաստանում վաճառքում կհայտնվեն մինչև  2015 թվականի վերջը: «Հավաքվելու է  Mokka մոդել, որը նախատեսված է այդ թվում նաև ռուսաստանյան շուկայի համար, և վաճառվելու է մինչև ընթացիկ տարվա վերջը: Թողարկվելու մեքենաների լրացուցիչ խմբաքանակ», — հաղորդել է  GM ներկայացուցիչը՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել  արտադրության ծավալներից: Նա հավելել է, որ  Mokka-ն առավել տարածված մոդելներից է, որի բարձր պահանջարկը բավարարելու համար և բացվել է արտադրությունը Բելառուսում:  Mokka-ի չափաբաժինը Ռուսաստանում կազմում էվաճառքների մինչև մեկ երրորդ մասը; Նախորդ տարի իրացվել է այդ մոդելի շուրջ  23 հազար մեքենա: Ըստ եվրոպական բիզնեսի Ասոցիացիայի տվյալների՝  Opel-ի ընդհանուր վաճառքը ՌԴ շուկայում 2014 թվականին ընկել է  20 տոկոսով և կազմել մինչև 65 հազար մեքենա: 2015  թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում ընկերությունը իրացրել է  6,3 հազար մեքենա: Ընկերության ներկայացուցիչը դժվարացել է գնահատել Mokka-ի ընթացիկ տարվա վաճառքների ծավալը: Նա նշել է, որ «չարժե կողմնորոշվել ըստ նախորդ տարվա թվերի» ՌԴ շուկայում զգալի բացասական փոփոխությունների հետևանքով: Ներկայում բելառուսական գործարանում արտադրվում են  Peugeot, Citroen և չինական  Zotye Z300 մակնիշի մեքենաները: Քանի որ Բելառուսն անդամակցում է Մաքսային միությանը, ապա երկրի տարածքում արտադրված մեքենաները կարող են ներկրվել Ռուսաստան առանց մաքսավճարի: