Բավ է պառակտվել
16-12-2014 09:12

Որքա՞ն է ծախսվել գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունը կազմակերպելու համար

«Երևանի քաղաքապետարանը 19 միլիոն 475 հազար դրամ կծախսի՝ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը կազմակերպելու համար» ,-այս մասին հայտնում է «Ժողովուրդ»: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մայրաքաղաքի բյուջեից հատկացվելիք այդ գումարը նախատեսվում է ծախսել դեկտեմբերի 22-ին կայանալիք հանդիսությունները կազմակերպելու համար, տեղի կունենա տոնական համերգ՝ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Արդյոք այդ գումարով հնարավոր չէ մայրաքաղաքի որևէ խնդիր լուծել, որպեսզի այդ նպատակով եկող տարի գումար չծախսեն, փոխարենը ավելի համեստ միջոցառում անցկացվի: Ի վերջո, հացի խնդիր ունեցող մարդկանց մոտ հենց նման ցուցադրական «տաշի-տուշիների» պատճառով է ավելանում հիասթափության չափաբաժինը»,–մտահոգություն է հայտնում պարբերականը: