Բավ է պառակտվել
21-01-2015 10:04

ՌԴ և ՀՀ Քննչական կոմիտեները համատեղ շտաբ կստեղծեն Գյումրիում սպանության գործով

Հայաստանի և Ռուսաստանի Քննչական կոմիտեների ղեկավարներ Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը համաձայնագիր են ստորագրել Գյումրիում սպանության գործով համատեղ շտաբ ձևավորելու մասին: Նրանք, մասնավորապես, համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն համատեղ շտաբը կհամակարգի երկու երկրների համագործակցությունը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի հետաքննության հարցում: Այդ մասին Ազատություն ռադիոկայանին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի խարհրդական Սոնա Թրուզյանը:

Բաստրիկինը արդեն վերադարձել է Ռուսաստան: