Բավ է պառակտվել
26-04-2014 12:45

Ռուսաստանյան հեռուստաալիքների ղեկավարները պահանջում են պաշտպանել Ուկրաինայում աշխատող լրագրողներին

Ուղերձը ստորագրվել է "Առաջին ալիքի" գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստի, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, НТВ հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուլիստիկովի, ВГТРК գլխավոր տնօրեն Օլեգ Դոբրոդեևի, News Media մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովի, РЕН ТВ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իրինա Վարլամովայի, "Հինգերորդ ալիք"-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Բրոդսկու կողմից:
Ներկայացնում ենք ռուսաստանյան մամուլի ներկայացուցիչների կողմից միջազգային կազմակերպություններին ուղղված ուղերձը:
"Մենք՝ ռուսաստանյան հեռուստաալիքների ղեկավարներս, դիմում ենք Ձեզ Ուկրաինայի տարածքում աշխատող ռուսաստանյան լրագրողների մասնագիտական իրավունքները պաշտպանելու պահանջով: 
Հրավիրում ենք Ձեր ուշադրությունը այն փաստին, որ վերջերս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող ռուսաստանյան լրագրողների նկատմամբ նոր իշխանությունների ներկայացուցիչների կողմից լրագրողական գործունեությանը խոչընդոտող և նրանց մարդկային արժանապատվությունը նսեմացնող ապօրինի գործողություններ են կատարվում:
Քաղաքացիական իրավունքների քստմնելի ոտնահարումը տեղի է ունենում գրեթե ամեն օր Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Ուկրանայի այլ շրջաններում: Լրագրողներին սպառնում եմ սպանել Ուկրաինայում իրենց մասնագիտական գործունեությոնը շարունակելու դեպքում, նրանց հետևում են, լսում են հեռախոսները, ծնկաչոք են անում, ծեծի են ենթարկում և ապօրինի կերպով հեռացնում են Ուկրաինայի տարածքից:
Որպես Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական գագաթնաժողովի անդամ, Ուկրաինան պարտավոր է կատարել մամուլի և մարդու իրավունքների մասին դեկլարացիայի պահանջները (թիվ 428 բանաձևը), որն ընդունվել Եվրոխորհրդի կողմից 23.01.1970-ին: Մսանավորապես, ըստ դեկլարացիայի երրորդ հոդվածի, պաշտոնական իշխանությունները պարտավոր են չթաքցնել հասարակության շահերից բխող արցերի պատասխանները, իսկ մամուլը պարտավոր է հայտնել պետական գործերի մասին ամբողջական և համապարփակ տեղեկություններ:
Ըստ դեկլարացիայի իններորդ հոդվածի, անհրաժեշտ է հատուկ միջոցներ ձեռնարկել արտերկրյա լրագրողների ազատությունները պաշտպանելու համար արտասահմանից հստակ տեղեկություններ ստանալու հնարավորություն ընձեռելու համար: Այդ միջոցները պետք է տարածվեն արտերկրյա լրագրողների դիրքի, պարտականությունների և արտոնությունների վրա և պետք է ներառեն բռնի տեղափոխումից պաշտպանությունը:
Ռուսաստանյան լրագրողները Ուկրաինայում իրադարձությունների լուսաբանման ժամանակ չեն խախտել գործող ուկրաինական օրենքները: Ռուսաստանյան լրագրողների՝ Ուկրաինայի տարածքում աշխատատանքը խոչընդոտելու դեպքում կխախտվեն ողջ աշխարհի մարդկանց տեղեկություններ ստանալու քաղաքացիական իրավունքները":
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ՌԴ է վերադարձրել ռուսաստանյան LifeNews հեռուստաընկերության ներկայացուցիչների: Լրագրողներին ուղեկցել են մինչև Ռուսաստանի սահմանը և "Ուսպենկա" անցակետում հանձնել են ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցներին:
Սույն փաստը Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը բացատրել է, որպես "ոչ օբյեկտիվ տեղեկությունների տարածում", "հասարակության մեջ անջատողականտրամադրությունների և լարվածության բարձրացում, ինչպես նաև սեպարատիստների Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմանը ուղղված գործողությունների արդարացում":
LifeNews-ի գլխավոր տնօրեն Աշոտ Գաբրելյանովը բացատրել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցների վարքը որպես նոր իշխանությունների համար անհարմարլ լուսաբանման պատճառով րագրողների մտածված ձերբակալություն:
Ուկրաինայից բռնի կերպով Ռոսաստան վերադարձնելը ենթադրում է Ուրկրաինա մուտք գործելու արգելք երեք տարի ժամկետով: