Բավ է պառակտվել
11-10-2014 13:06

Երևանում գտնվող պաշտոնական պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդ

«Էրեբունի-Երևան- 2796» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած շուրջ 40 պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներն ու անդամները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: