Բավ է պառակտվել
18-03-2015 16:26

Հայաստանում կաշառակերության համար հարկային տեսչության պետ է ձերբակալվել

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության կողմից հետաքննվող քրեական գործի շրջանակներում 2015 թվականի մարտի 16-ին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզման 6-րդ բաժնի նախկին պետ, այժմ ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հովսեփյանը: Ինչպես հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ Ռ.Ա. գործարարին պատկանող ընկերության ստուգման ժամանակ Հովսեփյանը 2007 թվականի նոյեմբերին պահանջել և ստացել է 30 հազար դոլարի չափ կաշառք մի շարք չմուծված հարկերի փաստը չգրանցելու համար: Նույն գործողությունը Հովսեփյանը կատարել է նաև 2008 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ նա վերոհիշյալ գործարարից պահանջել է 40 հազար դոլար: Նախաքննությունը շարունակվում է: