Բավ է պառակտվել
27-07-2016 18:13

Առողջապահության նախարարին թույլ չեն տվել մտնել ՊՊԾ գնդի տարածք

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը քիչ առաջ այցելել է ՊՊԾ-ի տարածք, փորձել է ներս մտնել, սակայն իրավապահները թույլ չեն տվել։ Այս մասին  ասաց Արմեն Մուրադյանի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։

«Արմեն Մուրադյանը մտահոգ լինելով գնացել է ՊՊԾ գնդի տարածք, փորձել ներս մտնել, սակայն իրավապահները թույլ չեն տվել»,- ասել է Անահիտ Հայթայանը։

Ոստիկանությունից էլ  փոխանցեցին, որ Արմեն Մուրադյանին արգելել են գնալ ՊՊԾ գնդի տարածք, որպեսզի պատանդներից թիվը մեկով չավելանա։

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարել են, որ պատրրաստ են բաց թողնել բժիշկներին, եթե տարածք այցելի նախարարի գլխավորությամբ բժիշկների նոր խումբ։