Բավ է պառակտվել
20-01-2015 15:44

Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը Գյումրում են

Ռուսաստանի եւ Հայաստանի Քննչական կոմիտեների ղեկավարներ՝ Ալեքսանդր Բաստրիկինը եւ Աղվան Հովսեփյանը քիչ առաջ ժամանեցին ռուսական 102-րդ ռազմաբազա:Ռազմաբազայի առջեւ հավաքվել էին լրագրողներ, որոնք Բաստրիկինին հարցեր էին ուզում ուղղել, սակայն նրանց շարասյունը առանց կանգ առնելու մտավ ռազմաբազայի տարածք: Մինչ քաղաք մտնելը Հովսեփյանը և Բաստրիկինը այցելեցին Շիրակի գերեզմանատուն, որտեղ ծաղկեպսակ դրեցին հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների գերեզմաններին: