Բավ է պառակտվել
06-06-2016 08:38

Սամվել Կարապետյանի որդին ամուսնացել է (լուսանկարներ,տեսանյութ)

Հայազգի ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի որդին ամուսնացել է: Հարսանիքին ներկա է եղել ռուսական շոու բիզնեսի վերնախավը: Նորապսակներն ուրախացրել են հյուրերին ազգային պարերով: Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, ում պատկանում է «Տաշիր» ընկերությունների խումբը, ամուսնացրել է ավագ որդուն՝ Սարգսին։ Միլիարդատիրոջ, «ՀԷՑ»-ի սեփականատիրոջ 23-ամյա որդին ամուսնացել է դիզայներական իրերի վաճառքի Buy By Me օնլայն նախագծի համասեփականատեր Սալոմե Կինցուրաշվիլիի հետ:

Տոնական արարողությունն անցկացվել է Մոսկվայի Safisa ռեստորանում, որը վերածվել է Դիսնեյի «Մալեֆիսենտա» հեքիաթից կախարդական անտառի: Կարապետյանի կազմակերպած հանդիսությունն ապշեցնում էր իր ծավալով՝ ավելի քան 500 հյուր, բնական ծաղիկներով զարդարված սրահ, հսկայական մեծության տորթ (որը սրահ մտցնելիս քիչ էր մնացել դիպչեր ջահին) և Maroon 5 խմբի առաջնորդ Ադամ Լևինի ելույթը, որը նախօրեին «Օլիմպիյսկիում» համերգ էր տվել և անձամբ շնորհավորել էր նորապսակներին:

Զույգի ընկերները, որոնք սոցցանցերում տեղադրել են «Սաֆիսից» լուսանկարներ, ավելացրել են #sarkissalome հեշթեգը և զույգին անվանել Sa&Sa:
Ծրագրերի մեխը նորապսակների պարերն էին. սկզբից յուրաքանչյուրն իր պարը կատարեց, իսկ հետո երկուսն էլ պարեցին ավանդական հայկական պար` հյուրերի հիացական հայացքների ներքո:


Տոնական արարողությունը վարել են հաղորդավարներ Անդրեյ Մալախովը, Վերա Բրեժնևան և Տանյա Գևորգյանը, եկույթ են ունեցել Ալլա Պուգաչյովան, Գրիգորի Լեպսը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Տիմատին, Վալերի Մելաձեն և Սոֆյա Ռոտարուն։