Բավ է պառակտվել
09-08-2016 13:40

ՀՀ ԱԱԾ պետը գերատեսչությունում կադրային փոփոխություններ է սկսել

Հայաստանի ԱԱԾ-ում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում:

«Սասնա ծռերի» զինաթափման օպերացիայի արդյունքում ԱԱԾ երիտասարդ պետ Գեորգի Կուտոյանին հաջողվել է համոզել Սերժ Սարգսյանին և ազատվել իր տեղակալից` ԱԱԾ երկարամյա աշխատակից Հրանտ Եպիսկոպոսյանից: Ասում են` վերջին դեպքերի արդյունքում ակնհայտ է դարձել, որ հին «ԿԳԲ-շնիկների» թիմը՝ ԱԱԾ գրեթե ողջ աշխատակազմը, բոյկոտում է աշխատանքը և երիտասարդ ղեկավարին բանի տեղ չի դնում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Սասնա ծռերի» հետ կապված սխալներն ու թերացումները, զինաթափման ուշացումը մասամբ պայմանավորված են եղել այդ սաբոտաժով։ Գեորգի Կուտոյանն էլ հարց է բարձրացրել` ազատվել հներից և ուժեղ ձեռքի քաղաքականություն վարել ԱԱԾ-ում։ Նա նախագահին ասել է, որ նորմալ աշխատելու համար իրեն անհրաժեշտ է վստահելի կադրեր ունենալ, ազատվել Գորիկ Գուրգենիչի թիմից (Գորիկ Հակոբյան` ԱԱԾ նախկին պետ):