Բավ է պառակտվել
20-01-2015 14:43

ՌԴ և ՀՀ քննչական կոմիտեների ղեկավարները պայմանավորվել են Գյումրիի սպանության գործով

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՔԿ ղեկավար Աղվան հովսեփյանի հետ՝ Գյումրիում հայ ընտանիքի սպանության գործով:
ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է. «Համակարգելով քննչական խմբերի աշխատանքները՝ Ալեքսանդր Բատիրկինը և ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը պայմանավորվել են համատեղ գործունեության շուրջ, որն ուղղված կլինի երկու երկրներում ծագող քրեական գործերը բազմակողմանի, ամբողջական և օբյեկտիվ քննությանը»:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ Բաստիրկինը հայտարարել է, որ Գյումրիի սպանությունների գործով դատական գործընթացը կանցնի Հայաստանում:
Նա ասել է, որ ՌԴ-ն լիարժեք փոխըմբռնման է հասել, և հայտնի է, թե ինչպիսին պետք է լինի ռուսական ենթակառուցվածքների օգնությունը հետաքննության հարցում:
Մարկինի խոսքերով՝ գործի քննությունը և այդ հարցով բոլոր դատավարությունները անցնելու են միջազգային նորմերին և երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթերին համապատասխան: