Բավ է պառակտվել
15-12-2014 10:53

Աղվան Հովսեփյանը միջնորդել է դադարեցնել Շենգավիթի քննիչի լիազորությունները

Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը Կարգապահական հանձնաժողովին գրավոր միջնորդություն է ներկայացրել՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի նկատմամբ տույժ կիրառելու եւ նրա լիազորությունները դադարեցնելու մասին:  Նրանց փոխանցմամբ՝ ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից թույլ են տրվել խախտումներ, չի ապահովվել բազմակողմանի քննություն եւ իրական հանգամանքների բացահայտում, ինչի կապակցությամբ էլ Աղվան Հովսեփյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել ամենածանր պատժամիջոցը կիրառելու մասին: