22-11-2016 18:13

Ամուսնացա ռուս աղջկա հետ, որ ռւսերեն սովորեմ, բայց չկարողացա․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսլօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ ռուս աղջկա հետ ամուսնացել է ռուսերեն սովորելու նպատակով, բայց նրան այդպես էլ չի հաջողվել դա։

Նա այս մասին պատմել է, երբ լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ ինչպես է վերաբերում ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի այն հայտարարությանը, որ ռուսաց լեզուն պետք է օրենսդրական կարգավորում ստանա նախկին ԽՍՀՄ երկրներում։

«Ես կերազեի ռուսերեն լավ իմանայի, բայց չկարողացա, ցավոք սրտի։ Մարդիկ ուսուցիչ են վարձում, որպեսզի սովորեն ռուսերեն, ինչքան լեզուներ իմանաս, ես դրական եմ գնահատում։ Ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ ռուսերեն սովորեմ, բայց չկարողացա, ի՞նչ անեմ»,-ասել է Արա Աբրահամյանը: