Բավ է պառակտվել
28-05-2016 12:44

Ոստիկանապետ. Հայ ազգի միաբանումը կարելի է դասել հաղթանակների շարքին

«Մայիսը ինչպես եղել է, այնպես էլ մնալու է հաղթանակների ամիս»,-Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկնապետ Վլադիմիր Գասապարյանը՝ Հանրապետության տոնի առթիվ շնորհավորելով ողջ հայ ժողովրդին:

«Կորուստներից բացի ապրիլը մեզ տվեց միաբանում, այն պետք է մեր հաղթանակների շարքին դասել»,-ասաց նա:

Լրագրողները ոստիկանապետից հետաքրքրվեցին, թե կրճատումները հասնելու են ոստիկանություն: Վ. Գասպարյանը պատասխանեց՝ հնարավոր են:

«Մենք բարեփոխումներն անցկացնում ենք փուլերով, դա անընդհատ պրոցես է, ամեն տարի էլ ունենում ենք կրճատումներ, այդ կրճատումները կարելի է այսպես անվանել՝ կենտրոնական բյուրոկրատական ապարատից հաստիքները վերցնում ենք, տեղափոխում այնտեղ, որտեղ ավելի շատ շփում կա հասարակաության հետ՝ օրինակ համայնքային ոստիկանություն, դպրոցական տեսուչներ»,-ասաց Վ. Գասպարյանը:

Լրագրողների դիտարկմնաը, թե ոստիկանների թիվը գաղտնի է պահվում, Գասպարյանն ասաց՝ օրենքով է սահմանվում:

Դիտարկմանը, թե Հայաստանը «ոստիկանացված» պետություն է, ոստիկանպետը նշեց, որ ոստիկանացված պետությունից կարող են խոսել մարդիկ, ովքեր սարսափելու և վախենալու տեղ ունեն ոստիկանությունից:

«Ոստիկանը առավոտից առավոտ ծառայում է պետությանը, ժողովրդին, եթե դա ոստիկանացված պետություն է, ապա ես այդ պետության կողմնակից եմ»,-ասաց նա: