Բավ է պառակտվել
01-12-2014 15:23

Վրաստանի ՆԳ նախարարը Հայաստան է գալիս

Վրաստանի Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն աշխատանքային այցով գալիս է Հայաստան, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը: Ացի շրջանակում նախարարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, փոխանցում է «Գռուզիա On-line»-ը: Ալեքսանդր Չիկաիձեն նաեւ կհանդիպի ՀՀ ոստիկանապետի, ԱԱԾ-ի պետի եւ ԱԻ նախարարի հետ: Կողմերը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության խնդիրներ: Կխոսեն նաեւ վերջին երկու տարիներին Վրաստանի իրավապահ մարմիններում իրականացվող բարեփոխումների մասին: Ալեքսանդր Չիկաիձեի այցը ՀՀ կավարտվի դեկտեմբերի 2-ին: