Բավ է պառակտվել
02-06-2015 10:23

Ավարտական վկայականներ ստացավ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների 5-րդ սերունդը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ավարտական վկայականներ հանձնեց ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի 2014թ. շրջանավարտներին: Սա 5-րդ սերունդն է: Արարողությանը ներկա էին նախարարի տեղակալները, բարձրաստիճան դիվանագետներ, ինչպես նաև՝ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները և նախկին շրջանավարտներ: 2010թ. ի վեր դպրոցի շուրջ 80 շրջանավարտներ համալրել են ՀՀ դիվանագիտական ծառայության շարքերը: ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը հիմնադրվել է 2010թ.՝ ԵՄ աջակցությամբ: Դպրոցի նպատակն է պատրաստել դիվանագիտական կադրեր ԱԳՆ համակարգի համար, ինչպես նաև ապահովել գործող դիվանագետների և պետական այլ գերատեսչությունների աշխատակիցների վերապատրաստումը: