Բավ է պառակտվել
25-02-2016 14:51

ՀԾԿՀ նախագահ. Գազի սակագները կվերանայվեն

«Եթե որևէ մեկն այսօր մեզ ավելի էժան, լավ պայմաններով տրամադրի, մասնավորապես, գազ, բնականաբար, մենք այդ հնարավորությունից կօգտվենք, անկախ այդ համաձայնագրից, պայմանագրից»,- Ազգային ժողովում ՀԾԿՀ 2016 թվականի գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ նման կարծիք հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հարցին, թե 2013 թվականին ռուսական «Գազպրոմ» ընկերության և ՀՀ կառավարության միջև կնքված պայմանագրից հետո Հայաստանը կարո՞ղ է բանակցել և գնել գազ, եթե վաճառողը «Գազպրոմ»-ը չէ, օրինակ Իրանից:

Գ. Ջհանգիրյանն արձագանքեց. «Կասկածում եմ, որ մենք կարող ենք ազատորեն այլ աղբյուրներ փնտրել և օգտվել»:

Ռ.Նազարյանը միաժամանակ նշեց, որ այդ պայմանագրում ամրագրված դրույթները պետք է պահպանել և շարունակել առաջ գնալ: