Բավ է պառակտվել
23-05-2014 15:21

Երևանում կկայանա Ցեղասպանության 100-ամյակի կազմակերպիչների հանդիպումը

Մայիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի հավաք-հանդիպում (Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի սրահ): Այս մասին հաղորդում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:
Հավաք-հանդիպմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, պետական հանձնաժողովի անդամ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Ելույթ կունենան պետական հանձնաժողովի անդամներ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:

Զեկույցներով հանդես կգան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչները, հանձնաժողովների և կենտրոնական մարմինների ատենապետերը:
Հավաք-հանդիպման ավարտից հետո, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մասնակիցները կդիտեն ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ բեմադրված «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները կայցելեն նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ կդնեն Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողին: