Բավ է պառակտվել
25-03-2014 13:01

«Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունները հաստաում են Թուրքիայի անկանխատեսելիությունն ու ագրեսիվությունը».պատմաբան

«Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստաում են, որ Թուրքիան իր հարևան պետությունների ու ժողովուրդների համար շարունակում է լինել անկանխատեսելի ու ագրեսիվ պետություն»,- gisher.news-ի հետ զրույցում նշեց պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մոլքոնյանը: Անրադառնալով Քեսաբի հայության հետ կատարվածին, պատմաբանի խոսքով՝ չպետք է մոռանանք, որ վերջիններս Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած սերունդներն են և այսօր կրկին ստիպված են բռնել գաղթի ճանապարհը` բռնությունների չենթարկվելու համար, որը հրարհվում է թուրքական պետության կողմից: «Ես չեմ բացառում, որ Քեսաբի վրա իրականացրած հարձակման հիմնական նպատակներից մեկը հենց այնտեղ բնակվող հայերի տեղահանությունը լինի»,-ասաց Գևորգ Մելքոնյանը եզրափակելով՝ «Ինչը տեղավորվում է Թուրքիայի վարած հակահայկական քաղաքականության մեջ և նպատակ ունի թուլացնել Սիրիայում գործող ու լավ ավանդույթներ ունեցող հայկական համայնքը»:

Տաթև Առաքելյան