Բավ է պառակտվել
24-08-2015 09:52

Գերման Ստերլիգովը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել՝ ընդդեմ Ադրբեջանի

ՌԴ գործարար Գերման Ստերլիգովը Մարդու իրավունքների եվրոպական դատարան կդիմի՝ ընդդեմ Ադրբեջանի։  
Այդ մասին հայտնել է գործարարի փաստաբան Արթուր Այրապետովը։ 
Չնայած Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի հետախուզումը, սակայն Ադրբեջանում դեռ նրա դեմ քրեական գործ կա հարուցված։ 
«Մենք քայլեր ենք ձեռնարկում գործը կասեցնելու ուղղությամբ։ Գերման Ստերլիգովին նախ արգելել էին մտնել երկրի տարածք, ապա քրեական գործ էին հարուցել նրա դեմ։ Դա իմ պաշտպանյալին զրկում է պաշտպանվելու իրավունքից։ Նա չի կարող մեկնել Ադրբեջան, լինել Բաքվում, որպեսզի փաստաբանների հետ պայմանավորվի իր պաշտպանության հարցում։ Դրանով պայմանավորված՝ մենք պատրաստվում ենք ՄԻԵԴ դիմել»,-ասել է փաստաբանը։

Ռուս միլիարդատիրոջ վստահված անձը նշել է, որ Ինտերպոլի շտաբ-բնակարանից հետախուզման դադարեցման մասին պաշտոնական նախազգուշացում չեն ստացել։

Գերման Ստերլիգովն օգոստոսի 29-ին Ղարաբաղում լայնամասշտաբ միջոցառումներ է անցկացնելու։ Դրանցից մեկը նրա կնոջ՝ Ալյոնա Ստերլիգովայի նորաձևության տան ցուցադրությունն է և ղարաբաղյան ձիերի մրցավազքը։