Բավ է պառակտվել
21-07-2015 07:35

Գերման Ստերլիգովը վերադարձել է ԼՂՀ

Ռուս գործարար Գերման Ստերլիգովը վերադարձել է Շուշի:  «Ադրբեջանական մամուլը եւ ռուսական մամուլի մի մասը մի ողջ շաբաթ զրպարտում էին ինձ, որ ես, իբր, «փախել եմ Լեռնային Ղարաբաղ»՝ թաքնվելով ՌԴ ոստիկանությունից: Փոխանակ նվաստանալու եւ ապացուցելու, որ դա սուտ է, ես որոշեցի կեղծիքը բացահայտել ամենապարզ միջոցով՝ վերադառնալ Ռուսաստան մի քանի օրով, որպեսզի բոլոր զրպարտիչները սսկվեն: Նախորդ երկուշաբթի Լեռնային Ղարաբաղում մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ես տեղեկացրի Ռուսաստանի իրավապահ մարմիններին՝ երեք օրով իմ Մոսկվա վերադառնալու մասին: Գրեթե բոլոր հեռուստաալիքները եւ խոշոր թերթերը տեղեկացրին այդ մասին միլիոնավոր ռուսաստանցիների: Մեկնեցի, ինչպես խոստացել էի, «Շերեմետեւո» օդանավակայանում մեծ բրիֆինգ տվեցի: Հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ հանդիպեցի մարդկանց հետ, տվեցի հարցազրույցներ, ելույթ ունեցա ուղիղ եթերում, շաբաթ ընդունեցի հարյուրավոր հյուրերի Սլոբոդայում: Արդեն 3-րդ օրն է ավարտվում, որ Մոսկվայում եմ եւ հայտնում եմ բոլորիդ, որ ՌԴ իրավապահ մարմինները իմ նկատմամբ ոչ մի ուշադրություն չեն դրսեւորել: Թեման համարում եմ սպառված եւ վերադառնում եմ Ղարաբաղ՝ կնոջս եւ երեխաներիս մոտ: Ես շատ շահավետ առաջարկ ունեմ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների հարգելի գլխավոր խմբագիրներին, որոնք հաղորդել էին, թե ես «թաքնվում եմ իրավապահ մարմիններից Ղարաբաղում», թե ինձ «15 տարվա ազատազրկում է սպառնում» եւ այլ ստեր, որտեղ ինձ ներկայացնում են հանցագործն ու քրեական տարր: Առաջարկում եմ ձեզ մաքրել ձեր պատիվը եւ վերականգնել իմ բարի անունը՝ հրապարակելով իմ այս հաղորդագրությունը»: