Բավ է պառակտվել
07-09-2015 15:35

Գերման Ստերլիգովը չի բացառել, որ կվերադառնա ԼՂՀ

ՌԴ գործարար Գերման Ստերլիգովը մտադիր չէ խզել կապերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ և նախատեսում է պարբերաբար վերադառնալ այնտեղ: 
«Այն, որ մենք վերադարձել ենք հայրենիք, չի նշանակում, որ մենք Լեռնային Ղարաբաղ չենք վերադառնալու։ Մեզ համար, կարելի է ասել, այն հարազատ տուն է դարձել»,- հայտարարել է Ստերլիգովը, ով անցյալ շաբաթ է վերադարձել Ռուսաստան։ 
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում նա տնտեսություն է ձեռք բերել, որը պահելու են տեղի ծանոթ բնակիչները։ 
«Այս պահին մենք ունենք մեր փոքր տնտեսությունը, մեր ալրաղացը, որտեղ ալյուր ենք աղում։ Բացի այդ, մենք այնտեղ գործընկեր ունենք՝ տեղացի երիտասարդ»,-ասել է գործարարը։ 
Անցյալ շաբաթվա սկզբին Ստերլիգովն ընտանիքի հետ Ղարաբաղից վերադարձել է հայրենիք, որտեղ ընտանիքի հետ բնակվել էր մի քանի ամիս՝ պատճառաբանելով, որ հայրենիքում իր հասցեին սպառնալիքներ է ստանում։ «Դոմոդեդովո» օդանավակայանում Ստերլիգովին ձերբակալել էին, սակայն ավելի ուշ ձերբակալության մասին լուրը հերքվել էր։ Հաղորդվել էր, որ սահմանապահ ծառայությունները պարզապես «զրուցել են նրա հետ»։