08-08-2014 10:26

Ադրբեջանում գերի ընկած գյուղացին գնացել էր փայտ հավաքելու. ՛՛Հրապարակ՛՛

«Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչներից մեկը ադրբեջանցիների կողմից երեկ գերեվարվել է: Գյուղապետ Սամվել Սաղոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գերի է ընկել Կարեն Արտուշի Պետրոսյանը: «Հարևաններից տեղեկացա, որ գնացել էր փայտ հավաքելու, ըստ երևույթին՝ այնտեղ մոլորվել է: Մենք գյուղում զգուշացրել էինք, որ գյուղացիները կտրուկ քայլերի չդիմեն, ինչո՞ւ է նման բան արել, չեմ կարող ասել»,- ասաց Սաղոյանը: Խոսելով երիտասարդի մասին՝ գյուղապետը տեղեկացրեց, որ Կարենն ամուսնացած չէ, իսկ գյուղում աչքի է ընկել հանգիստ բնավորությամբ: Դեպքի մասին արդեն հայտնել են պաշտպանության նախարարությանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությանը»,- գրում է թերթը։