Բավ է պառակտվել
20-02-2016 09:46

Ջորջ և Ամալ Քլունիները ապրիլին կժամանեն Հայաստան

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և նրա կինը` հայտնի փաստաբան Ամալ Քլունին ապրիլի 22–24-ը Հայաստան կժամանեն: Աստղային զույգը Հայաստան է գալու Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու։ Բացի այդ, հոլիվուդյան զույգը կմասնակցի մոսկվաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով, «100 կյանք» նախաձեռնության սահմանած «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մրցանակը կշնորհվի մարդկանց, որոնք իրենց վտանգում են՝ ուրիշների կյանքերը փրկելու համար: