Բավ է պառակտվել
25-11-2015 08:39

Սու-24-ի օդաչուներից մեկը զոհվել է օդում` ցամաքից արձակված կրակի հետևանքով

Սու-24 ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է օդում` ցամաքից արձակված կրակի հետևանքով: Այս մասին հայտնել է ՌԴ Զինուժի գլխավոր շտաբի ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը:  Սու-24 ռուսական ինքնաթիռը խոցվել է Սիրիայում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաընել է, որ ինքնաթիռը խոցվել է «օդ-օդ»տիպի հրթիռով թուրքական F-16 ինքնաթիռից, և ընկել է Սիրիայի տարածքում, Թուրքիայի սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա: ՌԴ նախագահը անվանել է դա «հարված մեջքից» ահաբեկիչների մեղսակիցների կեղմից:Հաղորդվում է, որ հրթիռը հարվածել է Սու-24 ինքնաթիռին Սիրիայի օդային տարածքում: Անկման վայրը գտնվում է Սիրիայի տարածքում, սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա: «Ինքնաթիռի անձնակազմը կատապուլտվել է: Ըստ նախնական տվյալների, օդաչուներից մեկը զոհվել է օդում` ցամաքից արձակված կրակի հետևանքով», - ասել է Ռուդսկոյը: