Բավ է պառակտվել
12-11-2014 20:13

ԵԱՀԿ. ԼՂ-ում ուղղաթիռի կործանումը հակամարտության սրման վտանգ է պարունակում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայկական զինվորական ուղղաթիռի կործանումը սառեցված հակամարտության սրման լուրջ վտանգ է պարունակում: Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Փոխանցում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: «Լեռնային Ղարաբաղում զինվորական ուղղաթիռ է ոչնչացվել, որն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում հակամարտության կտրուկ սրման համար»,- նշել է Զանիերը: