Բավ է պառակտվել
09-11-2016 13:06

Հենրիխ Մխիթարյանը դարձել է Հայաստանում UNICEF-ի Բարի կամքի դեսպան

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) բարի կամքի դեսպան: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է չորեքշաբթի լրագրողների ներկայությամբ` UNICEF-ի երևանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի և ֆուտբոլիստի կողմից: Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար` նշելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել հաջողությունների երեխաների իրավունքների պաշտպանության գործում և ընդգծել UNICEF-ի կարևոր դերը այդ հարցում:

Նա նշեց, որ իր ուշադրության կենտրոնում կլինեն վաղ հասակից բոլոր երեխաների համար կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովման հարցերը, այդ թվում` ներառական միջավայրում: