Բավ է պառակտվել
22-01-2015 12:42

Պերմյակովի գործում երկու իրավազորություն կա.Գլխավոր դատախազ

Այսօր Ազգային ժողովում Գյումրիի ողբերգության թեմայով լսումների ժամանակ  ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նշեց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում երկու իրավազորություն կա: Ի պատասխան պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ ռուսական ռազմաբազայում Պերմյակովի գտնվելու հիմքերի մասին հարցին՝ հաշվի առնելով, որ ավելի վաղ վկայակոչվել էր ՌԴ Սահմանադրությունը, որն արգելում է ՌԴ քաղաքացիներին հանձնելը, գլխավոր դատախազը նշել է, որ ռուսական ռազմաբազայի տարածքը ՌԴ տարածք չի հանդիսանում, սակայն այնտեղ ռուսական օրենսդրության իրավազորությունն է գործում: Դա կարգավորվում է 1997թ. երկկողմ պայմանագրով: Ինչ վերաբերում է ռուս սահմանապահների գործողություններին, որոնք Պերմյակովին հանձնել էին ռազմաբազային, այդ հարցը եւս ուսումնասիրվում է, տեղեկացրել է Կոստանյանը: