Բավ է պառակտվել
10-03-2015 11:52

Մինչ փորձաքննությունը պետք չէ խոսել Պերմյակովի անմեղսունակությունից. ՀՀ գլխավոր դատախազ

Պերմյակովի մեղսունակ-անմեղսունակության հարցը կարող է որոշել միայն դատաբժշկական փորձաքննությունը: Այս մասին, այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Հարցին, թե ինչու նախկինում Պերմյակովին ճանաչած մարդիկ նրան նկարագրել են որպես հոգեպես առողջ մարդու, եւ միայն հետո են լուրեր շրջանառվում նրա անմեղսունակության մասին, Կոստանյանը պատասխանել է, որ քննությունը պետք է հիմնվի փաստերի վրա, իսկ փաստը դատաբժշկական փորձաքննությունն է: «Նրա հարազատների, ծառայակիցների, ծանոթների պատմածներն այստեղ բացարձակապես ոչ մի նշանակություն չունեն»,-հավելել է Կոստանյանը: