Բավ է պառակտվել
03-02-2015 16:59

ՀՀ Գլխավոր դատախազը խնդրել է իր ՌԴ գործընկերոջը հանձնել Պերմյակովին

Հայաստանի Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկային Գյումրիում հունվարի 12-ին  Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը հայկական իրավապահ մարմնիններին հանձնելու հարցով: Ինչպես հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, Կոստանյանը ուղղել է իր խնդրագիրը՝ ղեկավարվելով ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման պայմանների հարցերով երկու երկրների միջև կնքած լիազորությունների և փոխադարձ իրավականօգնություն ցուցաբերելու մասին համաձայնագրի 6 հոդվածով: