Բավ է պառակտվել
15-01-2015 10:36

Կատարվել է նաև ռազմական հանցագործություն.Գլխավոր դատախազ

Մենք ունենք հանցագործություն, երբ զինվորականը լքել է ռուսական ռազմաբազայի տարածքը, ինչը ռազմական հանցագործություն է, այնուհետեւ այդ հանցագործությունը կատարելու արդյունքում կատարել է եւս մեկ հանցագործություն արդեն ՀՀ տարածքում, որը զինվորական հանցագործություն չէ: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալու հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության դեպքին: Նա նշեց, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ այն հանցագործությունները, որոնք կատարվել են ՀՀ տարածքում, ռազմաբազայի ծառայողի կողմից, իրականացվում է ՀՀ օրենքներով, իսկ նույն պայմանագրի 5-րդ հոդվածը սահմանում է, որ այդ 4-րդ կետի դրույթները կիրառելի չեն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են ռազմաբազայի տարածքում, կամ եթե հանցագործությունը կատարվել է ընդդեմ Ռուսաստանի եւ ռազմաբազայի մեջ մտնող անձանց նկատմամբ, կամ եթե կատարվել է զինվորական հանցագործություն: Այսինքն եթե կատարվել է ռազմական հանցագործություն, ապա այդ դեպքում գործում կիրառելի է ՌԴ օրենսդրությունը: «Ռուսաստանի հետ քննարկումների արդյունքում վկայակոչվել է նաեւ ՌԴ Սահմանադրությունը, քանի որ այստեղ ենթադրվում է երկու երկրների օրենսդրության կիրառում: 2-րդ խնդիրը. Արդյոք մենք ունենք իրավազորություն տվյալ անձի նկատմամբ: Նկատի ունենալով, որ հանցագործություն է կատարվել նաեւ ՀՀ տարածքում, որի դեպքում գործում է ՀՀ իրավազորությունը: Դրա համար մենք հարուցել ենք քրգործ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել: Այս դեպքում գործում է ՀՀ իրավազորությունը: ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի մասնակցությունը կտեսնեք քննչական գործողություններին՝ ՀՀ օրենսդրությամբ հարուցված քրգործի շրջանակներում: Տվյալ անձի նկատմամբ գործողություններ են կատարվելու»,-ասաց Կոստանյանը: «Ես հասկանում են զգացմունքային մղումները, բայց սա այն հարցը չի, որ մենք պետք է զգացմունքներով առաջնորդվենք: Մենք գործ ունենք միջպետական հարաբերությունների հետ: Մենք չենք խոսում որեւէ իրազորություն զիջելու մասին, գործ ունենք միջազգային իրավական կարգավորման հետ»,-ասաց նա: Անդրադառնալով այս գործի առնչությամբ Գլխավոր դատախազության տարածած հայտարարությանը, Կոստանյանը նշեց. «Տարամեկնաբանությունների ու շահարկումների տեղիք է տվել դատախազության հայտարարությունը, այդ թվում ՌԴ օրենսդրության մեջբերման հարցը: Մենք խոսում ենք ՀՀ օրենսդրությամբ եւ նկատի ունենալով, որ խոսում ենք Ռուսական ռազամաբազայում ծառայողի կողմից հանցագործության մասին, հետեւաբար խոսում ենք միջազգային դրույթների ու ՌԴ-ի եւ ՀՀ միջպետական պայմանագրի դրույթներից: ՀՀ օրենսդրությունը բաղկացած է նաեւ միջազգային պայմանագրերից: Չի կարելի վերցնել մի դրույթ եւ դա դիտարկել որպես բացարձակ ճշմարտություն: Մենք ունենք երկու տիպի իրազավորություն՝ տարածքային եւ անձնական: Մի դեպքում՝ երբ պետական իշխանությունը տարածվում է տվյալ տարածքի նկատմամբ, երկորրդը՝ երբ իրավազորությունը տարածվում է կոնկրետ անձի նկատմամբ, անկախ տարածքից: Հազարավոր օրինակներ կան, երբ X երկրի տարածքում Y երկրի իրավազորության ներքո է անցնում կոնկրետ սուբյեկտը, դա դիտվում է այդ պետության իրավազորության ներքո»: