Բավ է պառակտվել
16-01-2015 08:50

«Տղամարդավարի ասում եմ՝ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին». Գլխավոր դատախազ

Նախօրեին երեկոյան, Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջում էին  ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից դիմել Ռուսաստանի դաշնության իրավապահ մարմիններին՝ հունվարի 12-ին գյումրեցի ընտանիքի 6 անդամներին դաժանաբար սպանած ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահներին: Արձագանքելով ցուցարարների պահանջին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց. «Տղամարդավարի ասում եմ՝ դիմելու եմ Ռուսաստանի գլխավոր դատախազին»: