01-09-2016 12:39

Միրոնովի փաստաբանը նյութեր կպահանջի ԱՄՆ–ից

Մի քանի օր առաջ Երևանում ձերբակալված, իսկ ավել ի ուշ դատարանի դահլիճից ազատ արձակված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի փաստաբանները պատրաստվում են իրենց պաշտպանյալի գործի վերաբերյալ նյութեր պահանջել ամերիկյան կողմից։
ՌԴ քաղաքացի Միրոնովի պաշտպանները կդիմեն Ռուսաստանի Գլխավոր դատախազություն և կխնդրեն ԱՄՆ-ից պահանջել այն գործի նյութերը, որի հիման վրա Միրոնովը ձերբակալվել էր Երևանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով փաստաբան Կարեն Ներսիսյանին։ «Օրենսդրության համաձայն` եթե ռուսաստանցին ձերբակալվել է այլ պետության հարցումով, Գլխավոր դատախազությունը պարտավոր է ստուգում անցկացնել այդ փաստի առնչությամբ։ Մենք կպահանջենք, որ դատախազությունը կատարի իր անմիջական պարտականությունները և արդարադատության նախարարությունից պահանջի իմ պաշտպանյալի գործի նյութերը»,- ասել է փաստաբանը։ 30-ամյա Միրոնովը ձերբակալվել է Երևանի օդանավակայանում օգոստոսի 26-ին: ԱՄՆ-ն նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել` զենք վաճառելու կասկածանքով։ Անցած երկուշաբթի Երևանի դատարանը մերժել էր Միրոնովի ժամանակավոր կալանքի մասին դատախազության միջնորդությունը, որից հետո նա հայրենիք մեկնելու հնարավորություն էր ստացել։ Միրոնովը կնոջ և փաստաբանի հետ օգոստոսի 31-ին մեկնել է Մոսկվա։