Բավ է պառակտվել
03-03-2015 14:28

ՌԴ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է Պերմյակովին ՀՀ-ին հանձնել

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ստացել է Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի պատասխանը: Նամակի կրկնօրինակը ուղղվել էր ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկային: ՌԴ Գլխավոր դատախազության կողմից ուղարկված նամակում ասված է, որ Պերմյակովին հնարավոր չէ հանձնել հայկական կողմին, քանի որ նա ՌԴ քաղաքացի է: Հունվարի 12-ի լուսաբացին հանցագործը գնդակահարել է Գյումրիում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: 6 ամսեկան Սերյոժա Ավետիսյանը դանակահարվել էր և հոսպիտալացվել, սակայն մեկ շաբաթ անց փոքրիկը մահացել էր հիվանդանոցում: Սպանության մեջ մեղադրվում է ռուսաստանյան զինծառայող Վալերի Պերմյակովը: Հարուցվել է երկու քրեական գործ «Դասալիքություն» և «Սպանություն» հոդվածներով: Սապնության փաստով գործ էհարուցվել նաև ՀՀ Քննչական կոմիտեում: