Բավ է պառակտվել
15-01-2015 11:27

Ընթացքում կպարզվի, թե որ դատարանն է քննելու Գյումրիի դեպքերի գործը. Կոստանյան

Ընթացքում կպարզվի, թե որ դատարանն է քննելու Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած հանցագործություններով քրեական գործը: Այս մասին, այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: «Այն հանգամանքը, որ տվյալ անձը քրեական պատասխանատվության ենթարկվում է ՀՀ օրենսդրությամբ եւ ՀՀ իրավապահներին կողմից, հենց հիմնավորվում է նրանով, որ արդեն հիմա մեր քննիչները մեղադրանք են առաջադրելու այդ անձին: Այս պահին նա գտնվում է ռուս իրավապահներին իրավազորության ներքո: Մենք իրականացնելով միջազգային պայմանագրով մեր իրավազորությունը, իրականացնում ենք քրեական պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը մեր օրենքներով եւ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով»,-ասաց նա:  Կոստանյանի խոսքով՝ թե ռուս իրավապահներին ինչ ընթացակարգ են իրականացնում իրենց կողմից հարուցված քրգործի շրջանակներում, դա մեր հետ որեւէ կապ չունի. մենք այսօր իրականացնում ենք մեր ընթացակարգերը եւ մեր նախաքննությունը: «Մենք քննում ենք մեր քրեական գործը: Դատավարական բոլոր այն ընթացակարգերը, որոնք կապված կլինեն մեր քրգործի հետ, կիրականացվեն մեր կողմից»,-ընդգծեց նա: Հստակ հարցին, թե ո՞ր դատարանն է քննելու գործը՝ հայկական, թե ռուսական, Կոստանյանը կրկին հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Քրեական գործը կքննվի, ընթացքում ամեն ինչ կպարզվի: Երբ հասնենք այդ պրոցեսին, ձեզ կտեղեկացնենք: Մենք տեղեկություններ չունենք, թե ռուսական կողմի քննություն իրականացնողների մոտ ինչ ապացույցներ կան: Մենք մեր քրեական գործով իրականացնում ենք քննություն: Մեր հարցաքննություններին ոչ մի այլ անձ չի կարող մասնակցել՝ բացառությամբ պաշտպանի, եթե այդպիսին կլինի»: