Բավ է պառակտվել
12-09-2015 12:13

ՄԱԿ-ի ԳԱ-ն դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր է հռչակել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոր բանաձև է ընդունել, ըստ որի դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր է հռչակվել։ Պաշտպանության համար պատասխանատվություն կրող համաշխարհային կենտրոնը (The Global Centre for the Responsibility to Protect) առանձնահատոկ շնորհակալական խոսք է հղել Հայաստանի Հանրապետությանը` բանաձևի ընդունման գործում ունեցած մեծ ներդրման համար։ 
Նշվում է, որ 2014 և 2015թթ. ընթացքում միջազգային հանրությունը ոգեկոչել է նախորդ դարում կատարված ամենասոսկալի ոճիրների` Հայոց ցեղասպանության 100-ամյակը, Օսվենցիմի ազատագրման 70-ամյակը, Կամբոջայում կարմիր կխմերների իրագործած սպանդի 40-րդ տարելիցը, ինչպես նաև Ռուանդայի, Սրեբրենիցայի, Բոսնիա և Հերցեգովինայի ցեղասպանությունների զոհերի հիշատակը։ 
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի հիմնական առաքելությունն է հիշել անցյալում իրագործված սարսափելի ոճիրները՝ հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար։