«Ես ութ տարի եղել եմ պաշտպանության փոխնախարար, բրիգադի, գումարտակի հրամանատար, շարքային զինվոր, բայց առանձնակի գումարտակ կոչվող հաստիք չգիտեմ: Ես նման մարդ՝ առանձնակի գումարտակի հրամանատար չեմ ճանաչում: Ժիրայր Սեֆիլյանին գիտեմ»,- այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների եհտ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը: Ինչ վերաբերում է Սեֆիլյանի կալանավորվելուն և ազատվելուն, Գրիգորյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել դա, քանի որ ոչ իրավաբան է, ոչ էլ ուժային կառույցի ներկայացուցիչ:Լրագրողընեիր այն դիտարմանը, թե Ժիրայր Սեֆիլյանը մասնակցել է Շուշիի ազատագրմանը և շուրջ մեկ ամիս մնացել կալանքի տակ, ինչին գեներալը արձագանքեց. «Դե, էնքան մասնակից կա, գաղութների կեսն էսօր մասնակիցներն են նստած»:
Բավ է պառակտվել