Բավ է պառակտվել
21-11-2016 08:59

Ռալֆ Յիրիկյանը վթարի է ենթարկվել

Նախօրեին՝ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտ գտնվող «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են Lexus մակնիշի և Fiat մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Lexus-ը վարել է «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով նույնպես գտնվում է դեպքի վայրում։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Fiat-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ստեղծել վթարային իրավիճակ ու բախվել Lexus-ին։