Բավ է պառակտվել
25-03-2014 14:33

Ըստ Գելափի մայրսքաղաքաի 88.7%-ը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին

Այսօր լարգրողկան լսարանի հետ հանդիպման ժամանակ «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիայի» հասատնայան ներկայացուցչության հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցն ասաց, որ իրենք այս տարվա փետրվարի 13-28-ը Երևան քաղաքում իրականացրել են հետազոտություն, պարզելու համար համաքաղաքացիների վերաբերմունքը կուտակային օրենքի վերաբերյալ: «Հարցվողների քանակը 1066, ընտրանքը ներկայացուցչական ըստ սեռի և տարիքի»,-ասաց նա:
«Վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված գովազդային արշավի շնորհիվ այս օրենքի մասին լսել է հարցվածների 93%-ը: Իսկ
հարցվածների 88.7%-ը դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին»,-նշեց Գ. Դաջունցը:
Բանախոսի փոխանցմմաբ՝ օրենքին դեմ արտահայտվողների 34.3%-ը դեմ է, որովհետև կուտակված գումարները հետ ստանալու երաշխիքներ չունեն, 32.9%-ը չեն վստահում կառավարությանը, 27.3% կարծիք են հայտնել, որ 5% պահումը աշխատավարձից բավականին մեծ գումար է:
«Օրենքին կողմ արտահայտվողների 46.2%-ը նշել են, որ կողմն են համակարգին, որովհետև պետությունը իր ներդրումն է ունենալու իր քաղաքացիների բարեկեցիկ ապագայի գործում, 44.6%-ը՝ նշել է, որ հետագայում այս օրենքի շնորհիվ իրենք բարձր թոշակներ կստան, 21.2%-ի կարծիքով, այս համակարգը զարգացած երկրներում ընդունված համակարգ է»,-ընդգծեց մասնագետը: Եզարափակելով հետազոտությունների արդյունքների ներակայացումը, գայանե Դաջուցն ասաց. «Այս ցուցանիշները վառ ապացույցն են այն հանգամանքի, որ եթե հասարակությունը՝ մեր քաղաքացիները պատշաճ կերպով և բավարար ծավալով տեղեկություններ չեն ստացել կամ չեն ստանում կիրառվող համակարգի վերաբերյալ, ապա այդ տեղեկատվական վակուումը միշտ պատրաստ են տեղին կամ անտեղին լրացնել նախկին բացասական փորձառությունները՝ Խնայբանկի կորցրած գումարների բարդույթը»: