02-08-2017 18:32

Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի, այս մասին ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կայքում:
Օգոստոսի 3-ից 30 օրացուցային օրով կդադարեցվի Հայաստան գազի մատակարարումը՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա իրականացվող շինարարական աշխատանքներ պատճառով:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն( ռուսական «Գազպրոմ» էներգոհոլդինգի 100%-անոց դուստր ընկերությունը) Հայաստանի ներքին շուկայի համար կազմակերպում է բնական գազի մատակարարում: Ընկերությունը նաև զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահեստավորմամբ, բաշխմամբ և իրացմամբ, ինչպես նաև երկրում գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա գազամբարների վերակառուցմամբ և ընդլայնմամբ: