31-01-2014 17:30

Արդյո՞ք գազի գնի թանկացումը ծառահատումների պատճառ է դարձել

 Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ գազի գնի թանկացումը առայժմ չի ավելացրել ապօրինի ծառահատումների քանակը: Նախարարությունը համագործակցում է ՛՛Հայանտառ՛՛ պետական կազմակերպության հետ: Խախտումների տվյալները անպայման փոխանցվում են իրավապահ մարմիններին:

«Հիմա հստակորեն չեմ կարող ասել, թե ապօրինի անտառահատման քանի դեպք ենք գրանցել մենք, սակայն կարող եմ ընդգծել, որ նախորդ տարվա համեմատ դրանց թիվը չի ավելացել»,-ասել է նախարարը: Նա հիշեցրել է , որ գերատեսչությունը ծառերի ու թփերի էտումներ ու մաքրումներ է անցկացնում Սևանի մակարդակի բարձրացման շրջանում: Այդ ծառերը կարող են առանց սահմանափակումների օգտագործվել: