02-02-2017 12:44

Հովիկ Աբրահամյանի ձեռնարկություններում ստուգումներ կսկսվեն. վարչապետը գիտի` որտեղ են «թաքնվում» Աբրահամյանի հիմնական շահույթները

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին նույն ճակատագիրն է սպառնում, ինչ 2015-ի փետրվարից հետո նրա խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին, գրում է «Ժամանակը»։
Թերթի հաղորդմամբ, ՀՀԿ-ից հեռանալուց հետո որոշում է կայացվել ստուգումներ սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում:
«Քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը գիտեն՝ որտեղ է «թաքցնում» Հովիկ Աբրահամյանը իր հիմնական շահույթները, որոշում է կայացվել սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններից», – նշում են հոդվածի հեղինակները։