Բավ է պառակտվել
20-06-2014 12:30

Մեր պետության մեջ սպառումն ավելի առաջնահերթ է քան մշակույթը.կարծիքներ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հեղինակ կատարող Արտավազդ Բայադյանն անրադառանալով, հասարակության շրջանում լուրջ դժգոհություն և մտահոգություններ առաջացրած Գառնու և Զվարթնոցի տաճարներում անցկացված խնջույքին ու միջոցառումներին նկատեց, որ հուշարձանների պահպանության խնդիր կա, բայց ամբողջ աշխարհում ընդունված երևույթ է հուշարձաններ մոտ միջոցառումներ անցկացնելը:«Ցանկացած միջոցառում ունի գին, իսկ եթե մի բան փչացնեն, պետք է հարյուրապատիկ վճարեն: Սանդղակ պետք է լինի, որ դրանից այն կողմ չի կարելի»,- ասաց նա:
Քննարմանը ներկա երգչուհի Լիլիթ Պիպոյանը փորձում է հասկանալ, թե ինչու է այդ աղմուկը բարձրացել:
«Մարդու գիտակցության մեջ կա սրբազանի և առօրյայի տարբերությունը, մարդկանց զայրացնում է, որ սրբազան տարածք ներխուժել է առօրեականը, այս երևույթները նստել են մարդկանց վերքերի վրա, դրա համար էլ այսպիսի աղմուկ է բարձրացել: Այսպիսի սրբազան վայրերում պետք է հստակ կանոններ սահմանված լինեն, կարող են անցկացվել միջոցառումներ, բայց քանի որ այս հուշարձանները մեզ համար շատ կարևոր են, պետք է բարձր որակի միջոցառումներ անցկացվեն»,- ասաց նա:
Իսկ ահա հրապարակախոս, հասարակագետ Կարինե Հակոբյանն էլ նկատեց, որ մեր պետության մեջ սպառումն ավելի առաջնահերթ է քան մշակույթը, արտադրությունը, առջևի պլանում ճաշկերույթն է, իսկ երկրորդ պլանում` հուշարձանը: