Բավ է պառակտվել
12-12-2016 11:48

Գ. Մարտիրոսյանը սափրել է գլուխը՝«Մանչեսթեր Յունայթեդ»- «Տոտենհեմ» խաղին Մխիթարյանի գոլից հետո

«Տոտենհեմ»-ի դեմ «Մանչեսթեր Յունայթեդ»- ի խաղին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլից հետո հայազգի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը սափրել է իր գլուխը:
«Go MU!!! Bravo, Mkhitaryan!!!!!!!!!!!!!!!!!!!!!! P.S. Խոստացել էի, որ եթե Մխիթարյանը գոլ խփի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթի՝ գլուխս կսափրեմ: Սափրեցի՝ ինչպես որ խոստացել էի»,- գրել է շոումենն իր Instagram-ում:


Նշենք, որ Մխիթարյանը դարձավ ՝«Մանչեսթեր Յունայթեդ»- «Տոտենհեմ» խաղի միակ գոլի հեղինակը, և հաղթանակ բերեց մանկունյանցիներին:
Նշենք, որ խաղի 81-րդ րոպեին հայ կիսապաշտպանը ստիպված եղավ լքել խաղադաշտը՝ վնասվածքի պատճառով: Ավելի ուշ ՝«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ հայ ֆուտբոլիսի վնասվածքը վտանգավոր չէ: