Բավ է պառակտվել
17-02-2015 12:19

Գարեգին II -ը ցավակցություն է հայտնել Լիբիայում քրիստոնյաների սպանության կապակցությամբ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցսվակցական հեռագիր է հղել Կոպտական ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի և ամենայն Աֆրիկայի պապ և պատրիարք Թեոդոր II -ին Լիբիայում ահաբեկիչների կողմից սպանված 21 կոպտացի քրիստոնյաների մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնել են Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունից, Ամենայն հայոց կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնել կոպտական քրիստոնյաներին, Եգիպտոսի ողջ ժողովրդին և սպանվածների ընտանիքներին Էջմիածնի հոգևոր խորհրդի և հոգևորականների անունից: Դատապարտելով այդ հանցագործությունը՝ կաթողիկոսը կոչ է արել միջազգային հանրությանը ավելի շատ ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում արդարության և համերաշխության հաստատման համար, որպեսզի բացառվի բռնությունը այն տարածաշրջաններում, որտեղ քրիստոնյաները և մուսուլմանները դարերով ապրել են խաղաղ և համերաշխ: