Բավ է պառակտվել
29-11-2014 19:21

Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցն ավարտվել է հայ համայնքի հետ հանդիպումով: Նոյեմբերի 28-ին խորհրդարանի նախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցի: Մոմավառությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել վերջիններիս հետաքրքրող բազմաթիվ հարցեր: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ մշակույթի, կրոնի, լեզվի եւ ազգային այլ արժեքների պահպանմանն ուղղված հայ համայնքի ջանքերը: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ հայկական կիրակնօրյա դպրոց: ՀՀ ԱԺ պատվիրակությունը դպրոցին նվիրել է հայերեն գրքեր: Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգում ԱԺ նախագահը ներկա է եղել «Հետախույզի ճակատագիրը» գրքի շնորհանդեսին: