Բավ է պառակտվել
01-02-2016 12:32

Գալուստ Սահակյանը պաշտոնապես տեղեկացրեց ՄԻՊ-ի կրկնակի հրաժարականի մասին

Նախքան ԱԺ գարնանային նստաշրջանի հերթական նստաշրջանում ու քառօրյայում ներառված հարցերի հաստատումը ԱԺ նախագահ Գալուստը Սահակյանը պատգամավորներին պաշտոնապես տեղեկացրեց, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի» 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3 կետի`կրկնել է հրաժարականի իր դիմումը, ուստիև`պաշտոնապես հայտարարվում է ՀՀ ՄԻՊ-ի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: Հիշեցնենք, որ ՄԻՊ ընտրություններն անցկացվում են այդ պաշտոնը թափուր մնալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Եվ կատարված փոփոխություններով` ՄԻՊ-ին առաջադրելու կարգն անցնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովին: