Բավ է պառակտվել
10-03-2015 08:19

Ամբողջ աշխարհում ընդամենը 620 մլն երջանիկ կին կա

Ամերիկյան Gallup ընկերության սոցիոլոգների անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն, մոլորակի կանանցից միայն 620 միլիոնն է իրեն բացարձակ երջանիկ զգում, իսկ 2 մլրդ-ը վստահ է, որ երջանկությունը շրջանցել է իրենց: Իրենց կյանքից ամենաշատը գոհ են Ֆինլանդիայի, Դանիայի, Շվեդիայի, Իսլանդիայի եւ Կանադայի կանայք: Ճգնաժապ ապրող Ուկրաինայում եւ Հունաստանում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսից ավելին երկու անգամ ավելի հաճախ են դժգոհում իրենց կյանքից: Այստեղ ցուցանիշը կազմում է 33%: Ըստ Planet today-ի, իրենց երջանիկ չեն զգում նաեւ Թուրքիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Կամբոջայի, Մադագասկարի կանայք: Սոցիոլոգներն առանձին բաժնում նշել են այն երկրները, որտեղ կանայք ամեն օր բախվում են տղամարդկանց կողմից ճնշումների եւ իրենց հանդեպ բացասական վերաբերմունքի: Այդպիսի երկրների ցանկը գլխավորում են Իրաքը, Եգիպտոսը, Իրանը, Հունաստանը, Կիպրոսը: Պետությունների հնգյակում, որտեղ կանայք իրենց կյանքից գոհ չեն, բայց ճնշում չեն զգում, ընդգրկվել են Թուրքմենստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Մոնղոլիան: